Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահարոն Ադիբեկյանը իշխանություններին վերջնագիր է ներկայացնում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
fcc9f12b861b4ea4caae09368bd407de

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը ունի եւ իր դրական եւ բացասական կողմեր։ «Լավ է, որ մտնում ենք ԵՏՄ, սակայն գները բարձրանալու են։ Այսօր Հայաստանում միջին վիճակագրական մարդու եկամուտի 90 տոկոսը գնում է սննդի վրա: Բոլոր դեպքերում, հայ արտադրողները կողմնորոշված են դեպի Ռուսաստան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Նրա խոսքերով՝ բոլոր նրանք, ովքեր աշխատում են արտահանման ոլորտում, ծափ կտան, ծափ կտան նաեւ ընտանիքի անդամները, որովհետեւ նրա եկամուտները կավելանան, նրանք, ովքեր նման հնարավորություններից կտրված են, պարզ է, որ նման խնդրի առջեւ պետք է կանգնեն։ «Պետք է սնվեն անորակ էժան սնունդով, տնտեսեն հագուստի կոմունալ ծախսերի վրա, որ կարողանան մի կերպ իրենց գոյությունը պահպանեն, այլ տարբերակ գոյություն չունի»,- ասաց նա։ Սոցիոլոգը կանխատեսում է, որ մեզ դժվար տարի է սպասում, իսկ գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման ֆոնին վտանգը ավելի է մեծանում։ Իսկ երկրից հեռացողների թիվն էլ ավելի կմեծանա: «Միջին խավն արդեն հեռացել է երկրից։ Եթե Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրներն ամենաուշը հաջորդ տարի չլուծվեն, ՀՀ իշխանությունները պետք է հեռանան»,- եզրափակեց սոցիոլոգը։