A
A
Կառլսենի համառությունն ապարդյուն անցավ
Սոչիում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում այսօր կայացավ թվով 7-րդ պարտիան: Սպիտակ խաղաքարերով հանդես եկող Մագնուս Կառլսենը միջնամասում ստանալով որակական առավելություն, իրեն բնորոշ համառությամբ սկսեց հաղթանակի ուղիներ փնտրել: Հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը մի քանի անգամ ոչ այնքան ճիշտ որոշումներ կայացրեց, սակայն երբ պարտիան թեւակոխեց էնդշպիլ, նա վարպետորեն պաշտպանվեց եւ մրցակցին թույլ չտվեց որակական առավելությունը վերածել նյութականի: Պարտիան տեւեց 6 ժամ 30 րոպե: Մրցակիցները կատարեցին 122 քայլ, որիդ հետո Մագնուս Կառլեսնը համաձայնեց խաղաղ դաշն կնքել: Հաջորդ, 8-րդ պարտիան տեղի կունենա վաղը, նոյեմբերի 18-ին: Սպիտակներով հանդես կգա Վիշվանաթան Անանդը, որը առայժմ 3:4 հաշվով պարտվում է մրցամարտում: