Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ ավտոճանապարհների անձրև ու մառախուղ է

Հասարակություն
g_image.php_1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության առանձին շրջաններում անձրև ու մառախուղ է: Տեսանելիությունը Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին 100 մ է, Սպիտակի ու Դիլիջանի ոլորաններում` 100-150 մ։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն