Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Լ. Պետրոսյանը` քաղաքապետի գավաթակիր

Սպորտ
sport-chess-qaxaqi-gavat

«Քաղաքապետի գավաթ-2014» արագ շախմատի մրցաշարում, որը կայացավ Երեւանի շախմատի տանը, հաղթեց գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը: Փորձառու շախմատիստը քառորդ եզրափակիչ փուլում 1,5:0,5 հաշվով հաղթեց Արտաշես Մինասյանին, կիսաեզրափակիչում ջախջախեց Արման Փաշիկյանին 2:0 եւ մտավ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը դարձավ երիտասարդ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Տիգրան Լ. Պետրոսյանը երկու պարտիաներում էլ վստահ հաղթանակ տարավ եւ տիրեց գլխավոր մրցանակին: