«Ադրբեջանի ՊՆ մամլո հաղորդագրությունը երկու տարբեր մարդ էր գրել». Առավոտ
«Ակնհայտ է՝ հայկական ուղղաթիռին հարվածելը ադրբեջանցիների կողմից նախապես ծրագրավորված քայլ էր»,- այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա նշեց, որ կատարվածից երեւաց, որ ադրբեջանական տարբեր կառույցներ տարբեր ձեւ էին պատրաստվել, իսկ լրատվամիջոցներն ու Ադրբեջանի պաշտպանության նախարարության քարոզչության վարչությունը պատրաստ չէին դեպքերի նման ընթացքին. «Մի անգամից շատ խառնվեց իրենց դաշտը, իրենք սկսեցին միանգամից տարբեր տեսանյութեր տարածել: Հիմնական իմաստն այն է, որ ցույց տային՝ ռազմական գործողություններ են կատարվել եւ միանգամից երկու տարբեր տեսանյութեր հայտնվեցին ուղղաթիռը խոցելու վերաբերյալ»: Սամվել Մարտիրոսյանի խոսքերով՝ տեսանյութերից մեկը սիրիական պատերազմից էին վերցրել, հետո նոր հայտնվեց իրական տեսանյութը. «Իրենց մոտ մյուս խնդիրն առաջացավ՝ ոչ ուղղվածության պատճառով իրար հետեւից մի շարք հայտարարություններ արեցին, որոնցից մեկն ասում էր՝ ուղղաթիռն անմիջապես հարձակում է կատարել, նույնիսկ ՊՆ-ի մամլո հաղորդագրությունը երեւում էր, որ երկու տարբեր մարդ էր գրել երկու տարբեր պարբերություն, այսինքն՝ մի պարբերությունում գրված էր, որ ուղղաթիռը հարձակել է, մյուս պարբերությունում գրված էր, որ պատրաստվում է հարձակվել, այսինքն՝ «Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի նման: Այդ պատճառով՝ այդ ուղղաթիռի տեսանյութը հակասում է իրենց ասածին»: Ամբողջական հոդվածը` այստեղ