Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք է անցնել կոշտ քաղաքականության. Վահան Շիրխանյան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
unnamed36

Հայկական կողմի դիրքորոշումները հակամարտության բանակցային գործընթացներում պետք է փոխել եւ անցնել ավելի կոշտ քաղաքականության: Այսօր «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում հայտարարեց ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Ըստ նրա՝ մենք պետք է պահանջենք Ադրբեջանից՝ ճանաչել պատերազմի արդյունքը այնպիսին, ինչպիսն կա եւ ստանալ Արցախի համար համապատասխան կարգավիճակ՝ անկախություն. «Վստահել գործընկերոջն ու շարունակել իրենց խաղը, մեզ համար անթույլատրելի է: Ինչո՞ւ մենք պետք է կորուստներ ունենսնք խարդախ գործընկերոջ պատճառով»: Իսկ քաղաքագետ Լեւոն Շիրինյանի կարծիքով՝ ադրբեջանական կողմը փորձեց ռեւանշ վերցնել օգոստոսյան դեպքերից հետ. «Նրանք չեն հանգստանալու եւ օգտվելով միջնորդների անատամ կոչերից՝ հայկական կողմին անակնկալի բերեցին: Սա նաեւ ՌԴ մեղքն է, որը 1920թ. ի վեր Չիչերինի որդեգրած քաղաքականությունն է շարունակում՝ բալանսավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները: ԼՂՀ ուղղաթիռի ոչնչացումը շարքային որոշում չէ եւ ոչ էլ խուլիգանություն: Բանակն անպայման պետք է պատասխանի, անգամ եթե պատերազմ լինի. այստեղ դրված է մեր ազգային արժանապատվության հարցը, քանի որ Ադրբեջանը կօգտվի ու կգնա էլ ավելի առաջ: Բանակը պետք է գործողություններ անի»: Նա վստահ է՝ այստեղ Թուրքիայի մատը խառն է. «Քանի որ ադրբեջանցիները ոչ ուժ ունեն, ոչ էլ տղամարդկություն»: