Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկը կրկին լույս ունի. ՀԷՑ-ն արձագանքեց «Ա1+»-ին

Հասարակություն
azatamartik

Ազատամարտիկ Գեւորգ Հակոբյանի բնակարանն արդեն ապահովված է Էլեկտրականությամբ։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» լրատվական ծառայությունից։ Հիշեցնենք, որ ազատամարտիկի բնակարանը 4 տարի հոսանքազրկված էր՝ ընթացիկ պարտքերի պատճառով։ Ազատամարտիկը աշխատանքի բացակայության պատճառով չէր կարողանում վճարել այն։ Հրապարակումը՝ այստեղ «Ա1+» -ի եթերից իմանալով խնդրի մասին՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» որոշել է աջակցել ազատամարտիկին։ Նրանք էլեկտրամատակարարումը վերականգնել են պայմանով՝ Գեւորգ Հակոբյանը դեկտեմբեր ամսից սկսած՝ պետք է պարտաճանաչ վճարի իր ծախսած էլեկտրականության դիմաց։ Ինչ վերաբերում է նախորդ տարիների պարտքին, ապա էլեկտրական ցանցերից մեզ հայտնեցին, որ այն կմարվի 2015 թվականի «Սպառողների առանձին խմբերին բարեգործական օգնություն տրամադրելու» կարգով։