A
A
Նշանակվել է Խորվաթիայում ՀՀ դեսպան
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ս. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ): ՀՀ նախագահի աշխատակազմ