Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրկին վթար Գյումրու ճանապարհին (տեսանյութ)

Հասարակություն
Vtar_Gyumri_2

Նոյեմբերի 13-ին, ժամը 08.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 107 շենքի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-3110» մակնիշի 34 PQ 527 պետհամարանիշի և «ՎԱԶ-2105» մակնիշի 19 ՏՏ 990 պետհամարանիշի ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ց. Ս.-ը (ծնվ. 1985 թ.), Դ. Ս.-ը (ծնվ. 1989 թ.) և Ա. Շ.-ը (ծնվ. 1976 թ.) տըեղափոխվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: Այս մասին հաղորդում է ԱԻՆ-ը։ Լուսանկարը՝ aravot.am