A
A
Ոստիկանները փակել են կառավարության շենքի մուտքը
Ոստիկանության եւ «Դեմ եմ»-ի ակցիայի մասնակիցների միջեւ տեղի ունեցած վեճերից հետո ոստիկանությունը որոշեց թույլ տալ ակցիայի մասնակիցներին փողոցն անցնել անթույլատրելի վայրով, եւ հավաքվել ոչ թե ֆինանսների նախարարության դիմաց, այլ կառավարության մուտքի մոտ, ինչն արդեն արվեց։
Այս պահին կառավարության շենքի մուտքը ոստիկանական խիտ պատնեշով փակված է, եւ ակցիայի անդամներն այստեղ են շարունակում իրենց ելույթները։ Ոստիկաններից փորձեցինք ճշտել՝ որն է պատճառը նման որոշման կայացման. պատասխանեցին, որ այդպես են նպատակահարմար գտել։
Այստեղ է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբը. նրանք եկել են «Դեմ եմ»-ի ահազանգով։