Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ ծավալի ծախսերի մասին է խոսքը պաշտպանության ոլորտում. Հր. Բագրատյանի հարցը (տեսանյութ)

Քաղաքականություն
037f7bfcf18a67117a1d8875af2f7928

Դժվար է վիճել բանակի հարցում, բայց եթե մյուս ոլորտներում վիճակը վատ է, որքանո՞վ են արդարացի ՊՆ ոլորտի համեմատաբար խոշոր հատկացումները. հարցը հետաքրքրում է ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին։ Ըստ նրա՝ այսօր կան զինվորականներ, որոնք ավելի բարձր են վարձատրվում, քան ժամանակին՝ բարձր պաշտոնյաները. «Խնդիրը փոխկապակցության մեջ է»։ Որքանով են հարաբերակցվում ՊՆ ոլորտի հատկացումները մյուս ոլորտների հետ, ինչ ծավալի ծախսերի մասին է խոսքը, որքան բնակարան է, օրինակ, հատկացվելու զինվորականներին. պարզաբանում է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը։