Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենտրոնում աղբահանության համար մեքենա չկա

Հասարակություն
20141106_102006

Սարյան 27 հասցեում գտնվող բարձրահարկ շենքի տարածքում մշտապես աղբ է կուտակված։ Աղբատար խողովակից այն դուրս է թափվում, և տհաճ հոտը տարածվում է շուրջբոլորը։ Անցորդներն այս հատվածով քիթը փակած են անցնում։ Պատճառը պարզելու համար կապ հաստատեցինք Կենտրոն 1 համատիրության առաջատար մասնագետ Անահիտ Գրիգորյանի հետ։ Վերջինս նշեց, որ շենքերի աղբահանությունը կատարվում է երեք օրը մեկ անգամ, բայց ոչ միշտ է հաջողվում ժամկետները պահել։ Դա կապված է աղբատար մեքենաների պակասի հետ, եղածներն էլ հաճախ անսարք վիճակում են լինում, իսկ աշխատակիցների առումով խնդիր չունեն։ Տիկին Գրիգորյանը շեշտեց նաև, որ համատիրության նախագահը մշտապես զայրանում է, հորդորում, որպեսզի աշխատանքը պատշաճ կատարվի, բայց մեքենաների խնդիրը դա թույլ չի տալիս։ Հիմա էլ, քանի որ արդեն եղանակը ցրտել է, վարորդները շատ անգամ չորս- հինգ օրը մեկ անգամ են դուրս գալիս աղբը հավաքելու։ Ընդհանուր առմամբ, տիկին Գրիգորյանը Կենտրոն համայնքում աղբահանության վիճակը միջին մակարդակի է գնահատում։ Իսկ բակերի մաքրությունը, մասնագետի խոսքով, գերազանց է կատարվում։ 20141106_102024 20141106_102017