Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամեն տասներորդ հայ սոված է պառկում քնելու» (տեսանյութ)

Քաղաքականություն
db48b6d0c320638a65a711fa350a377f

«Չի բացառվում, որ սա գրանտային ծրագիր է»,-Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունների միավորման հարցի շուրջ այս տեսակետն է հայտնել կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։ Նա հորդորում է իշխանությանը դադարեցնել ուրիշի փողերով «բարեփոխում» անել։ Ասում է՝ անիմաստ է այդ երկու կառույցները միավորել, դրանք անհամատեղելի են։ Նա մտաբերում է նաև Ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի միավորումը՝ շեշտելով. «Չի կարելի ստեղծել մի կառույց, որը և փող է հավաքում, և ծախսում այն»։ Բայց սա պարոն Մեսրոբյանը բնական է համարում, իր բնորոշմամբ՝ օլիգարխիկ պետության մեջ։ Շեշտում է, որ 23 տարի է, ինչ պետության գլխին փորձարկումներ են արվում, բայց փոփոխությունները դրսից են։ Իսկ դրսում, նրա խոսքով, ոչ ոք չի ուզում, որ մեր երկիրը հզորանա։ «Մեր երկրում 1991 թվականից մի սկզբունք է կիրառվում. լսել են գեղում հարսանիքա, չգիտեն՝ ում տաննա»,-ասել է նա։ Իսկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի մոտեցումն այս հարցին բացասական չէ, միայն թե աշխատանքը ճիշտ կազմակերպվի և նախարարություններն արդյունավետ աշխատեն։ «20 նախարարություն փոքր հանրապետությունում չի կարող լինել»,-շեշտել է սոցիոլոգը։ Կարծում է՝ Հայաստանը 5 նախարարությունով էլ կգոյատևեր, եթե միայն լավ աշխատեին։ Շեշտում է՝ ամեն տասներորդ հայ սոված է պառկում քնելու և այս մասին է պետք մտածել։