A
A
Գյուղում խանութ չկա, ապրանքը վաճառում են տներում (տեսանյութ)
Թումանյանի տարածաշրջանի Չկալով գյուղում խանութ չկա: Չկա նաև երթուղային տրանսպորտ, որով մարդիկ կկարողանային քաղաք գնալ ու իրենց տնտեսությանն անհրաժեշտ գնումներն անել: Քաղաք, ամեն դեպքում, գնում են, բայց մինչև մոտակա կանգառ հասնելը ոտքով ահագին ճանապարհ են կտրում: Չկալովում խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում, բայց այսքանն էլ բավական է հասկանալու համար, որ այս գյուղում ֆինանսական շարժ չկա, թե չէ՝ և խանութ կլիներ, և երթուղային: Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում