Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահե Բադալյանը զիջեց հունգարացի մրցակցին

Սպորտ
sport-boks-hajastan

Անապայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը մնաց առանց Հայաստանի ներկայացուցիչների: Այսօր կայացած կիսաեզրափակիչ փուլի մենամարտում, մեր 48 կգ քաշային Վահե Բադալյանը միավորներով պարտվեց հունգարացի Գաբոր Վիրբանին եւ գրավեց մրցանակային երրորդ տեղը: Մինչ այդ, նույն նշանակության մրցամարտում անհաջողության էր մատնվել մեր +80 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Այդպիսով, Հայաստանի բռնցքամարտիկներն ավարտեցին ելույթները Եվրոպայի առաջնությունում: Մեր 12 հոգանոց հավաքականն Անապայում նվաճեց ընդամենը երկու բրոնզե մեդալ, այն դեպքում, երբ մեր հարեւան Ադրբեջանն արդեն 6 մրցանակակիր ունի: