Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանն ու Թուրքիան կմոտենա՞ն (տեսանյութ)

Տնտեսություն
48edc2535f40bccfb81d2fdc4ff48e78

Տեղեկատվական տեխնոլոգիաները կարող են մոտեցնել Հայաստանին եւ Թուրքիային, որոնք հարեւան, բայց բարեկամ երկրներ չեն։ Այսօր Երևանում տեղի ունեցավ «Ծանոթացում Հայաստանի և Թուրքիայի տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտին և համագործակցության հնարավորությունների դիտարկում» թեմայով կլոր սեղանը: «Ես իսկապես հավատում եմ, որ բիզնեսը կարող է օգտագործվել ի նպաստ հարաբերությունների կարգավորման, քանի որ ձեռներեցները սահմաններից ու քաղաքականությունից դուրս են», -ասում է թուրքական ՄԻՖ համալսարանի պրոռեկտոր Էրհան Էրկութը։ Հանրային լրագրության ակումբի եւ Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի կազմակերպած սեմինարին նրանք  քննարկել են հայ-թուրքական համագործակցության հնարավոր տարբերակները։ Արտեն Ակոբյանը ազգությամբ հայ է, ծնվել է Թուրքիայում։ Սթարթ ափ բիզնեսում այսօր մեծ հաջողությունների է հասել։ Ասում է՝ բարձրակարգ աշխատուժի կարիք կա իր ընկերությունում եւ համոզված է՝ Հայաստանում կգտնի այդպիսի գործընկերներ։ «Հայաստանը ունի տաղանդավոր կադրեր, որոնք մեզ շատ օգտակար կլինեն։ Հայաստանին էլ պետքական կլինեն մեր տեխնոլոգիաները»,- նշում է «Քլաուդ Արինա» ընկերության ղեկավար Արտեն Ակոբյանը։ Կլոր սեղանին մասնակցեցին կայացած ձեռներեցներ, ներդրողներ, փորձագետներ և ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև սթարթափերներ ներկայացնող երիտասարդ ձեռներեցներ: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Թուրքիայից Հայաստան էժամանել ոլորտի ավելի քան 30 անձինց բաղկացած պատվիրակություն: Միջոցառման հատուկ հյուրեր էին նաև ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը, ԵՄ հայաստանյան պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեան, ձեռներեց Սիլիկոնյան հովտից: