Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամփոփվել են « ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին» քննարկման արդյունքները

Տնտեսություն
unnamed15

Նոյեմբերի 6-ին Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ: Գագիկ Մինասյանի ներկայացմամբ պատգամավորներն ամփոփել են ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման արդյունքները: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն