A
A
Իտալացի թենիսիստները անվստահելի են
Իտալացի թենիսիստ Դանիելե Բրաչալին դատախազության լսումների ժամանակ խոստովանել է, որ մասնակցել է պայմանավորված խաղերի: Նա եւ իր խաղընկեր Պատիտո Ստարաչեն մեղադրվում են կաշառակերության մեջ: Նրանց ինտերնետային զրույցից պարզվել է, որ թենիսիստները հաճախ վաճառել են իրենց մասնակցությամբ հանդիպումները: Երկու թենիսիստները 2007-2008 թվականներին արդեն որակազրկվել են Պրոֆեսիոնալ թենիսիստների միության կողմից` պայմանավորված խաղերին մասնակցելու համար: Մասնավորապես, Պատիտո Ստարաչեն 2007 թվականի Նյուպորտի մրցաշարում միտումնավոր պարտվել էր ամերիկացի Սկովիլ Ջենկինսին: Նրա մասնակցությամբ վերջին կասկածելի խաղը համարվում է 2011թ Կասաբլանկայի մրցաշարի եզրափակիչ հանդիպումը, որում իտալացին 1:6, 2:6 հաշվով պարտվել է իսպանացի Պաբլո Անդուխարին: