Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ստուգեց Մորոզեւիչի ազնվությունը

Սպորտ
df017f56d5fe3ddb0e19a088cd0a2ecd

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Մոսկվայում ընթացող «Տաշիր» շախմատային մրցաշարում:   Այսօր կայացած երկրորդ տուրում մեր գրոսմայստերը սեւերով մրցեց ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչի հետ: Պարտիան անցավ անչափ հետաքրքիր պայքարում, ընդ որում առավելությունը մեկ անցնում էր սպիտակների, մեկ՝ սեւերի կողմը: 55-րդ քայլին Լեւոն Արոնյանը լուրջ սխալ թույլ տվեց եւ հայտնվեց անհույս վիճակում, չնայած պարզ երեւում էր, որ նա հանգիստ կարող է ոչ-ոքի ավարտել պարտիան:   Ալեքսանդր Մորոզեւիչը հասկացավ, որ մրցակիցն այդ քայլը միտումնավոր է կատարել եւ դրանով ցանկացել է ստուգել իր ազնվությունը: Ռուսաստանցի շախմատիստն անմիջապես ոչ-ոքի առաջարկեց, որպեսզի չխախտի ազնիվ պայքարի կոդեքսը:   Այդպիսով, Լեւոն Արոնյանը երկու տուրից հետո վաստակեց 1 միավոր եւ այժմ բաժանում է 3-6-րդ տեղերը: Աղյուսակը գլխավորում է Ալեքսանդր Գրիշչուկը, որը 100 տոկոսանոց արդյունք ունի:   Վաղը նախատեսված 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի չինացի Դինգ Լիրենի հետ, որը նույնպես մեկ միավոր է վաստակել: