Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գուրգեն Մադոյանը եւ Վան Մելքումյանը պարտվեցին

Սպորտ
sport-brnckamart

Ռուսաստանի Անապա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնության մրցումների 5-րդ օրն անհաջող սկսվեց մեր մարզիկների համար: Քառորդ եզրափակիչ փուլի շրջանակում նախ 66 կգ քաշային Գուրգեն Մադոյանը միավորներով պարտվեց ռուսաստանցի Ալեքսեյ Սիմիկինին եւ դուրս մնաց պայքարից: Այնուհետ ռինգ մտավ 75 կգ քաշային Վան Մելքումյանը, որը չկարողացավ հաղթահարել ռումինացի Քրիստիան Ֆլորինի արգելքը եւ նույնպես ավարտեց ելույթները: Այսօր երեկոյան մրցասպարեզ կմտնեն 48 կգ քաշային Վահե Բադալյանը, 52 կգ քաշային Մնացական Հարությունյանը եւ 63 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը: