Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցը Բորիս Գելֆանդն է

Սպորտ
sport-chess-tashir

Այսօր Մոսկվայի Novotel հյուրանոցում կմեկնարկի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված TASHIR անվանումը կրող շախմատային միջազգային մրցաշարը: Դրան կմասնակցի 8 գրոսմայստեր: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 100 հազար դոլար: Հաղթողին կհանձնվի Նիկեի բրոնզաձույլ արձանիկ: Երեկ կայացած վիճակահանության արդյունքներով այսօր նախատեսված առաջին տուրում մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ: Մյուս զույգերն այսպիսի տեսք ունեն. Դին Լիժեն– Վլադիմիր Կրամնիկ, Պետեր Լեկո – Ալեքսանդր Մորոզեւիչ, Ալեքսանդր Գրիշչուկ – Էռնեստո Ինարկիեւ: Պարտիաները կսկսվեն Երեւանի ժամանակով ժամը 16:00-ին: