ԼՂՀ ԱԺ-ում կքննարկվի Զարուհի Փոստանջյանի նախագիծը
Նոյեմբերի 2-ին ժամը 16:00-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտագնա նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է նաև ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված որոշման նախագծի քննարկման ժամանակ զեկուցմամբ հանդես կգա ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ստորեւ՝ օրենքի նախագիծը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ (ԱՐՑԱԽԻ) ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով միջազգային և ռազմաքաղաքական իրադրությունը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների նկատմամբ սպառնալիքներն ու մարտահրավերները՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.- Ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը:
- Բացառել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների պետական սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից անցակետերի (սահմանապահ, մաքսային և այլն) տեղակայումը:
- Բացառել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Ադրբեջանի Հանրապետության սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից զինված ուժերի տեղակայումը:
- Բացառել Հայաստանի Հանրապետության անդամակցությունը կամ միավորումը որևէ կառույցի, որը կվտանգի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների ինքնիշխանությունը և/կամ տարածքային ամբողջականությունը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ (ԱՐՑԱԽԻ) ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հաշվի առնելով միջազգային և ռազմաքաղաքական իրադրությունը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների նկատմամբ սպառնալիքներն ու մարտահրավերները`- Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ճանաչման օրակարգային պահանջը (միջազգային իրավունքի սուբյեկտ լինելը և բանակցային գործընթացում առանձին կողմ ներգրավված լինելը)
- Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների տարածքների վրա զինված լայնածավալ հարձակումները (1994 թվականի զինադադարի համաձայնագրի խախտումը )
- Հայաստանի Հանրապետությանը ուղղված Եվրասիական Տնտեսական Միության անդամակցության նախագիծը