Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀՇ-ն ու ՀՀԿ-ն նույն հարթության վրա հարցեր բարձրացրին»

Քաղաքականություն
53eba4367b6eedeabb537a229e525972

Օմբուդսմենը ըմբոստ կերպար է փորձում ստեղծել: Այսօր ԱԺ-ում 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն իր խոսքում հիշեցրեց՝ «Եթե բանակը չօգտագործվի ժողովրդի դեմ, մարտի մեկ չլինի, ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկված քաղաքացիներն ապօրինաբար չպահվեն եւ եթե քրեորեն հետապնդելի արարք դա համարեք, ապա որակական ցուցանիշ դա կահմարենք, ու ավելի քիչ փող կծախսեն։ Դա, ճիշտ է, մեծ նորամուծություն է, բայց հնարավոր է հասնել դրան: Ի դեպ, մենք չենք եկել այստեղ պատերազմ անելու ու ի դեպ, ՀՀՇ-ն ու ՀՀԿ-ն (նկատի ունի Խոսրով Հարությունյանին-խմբ.) նույն հարթության վրա հարցեր բարձրացրինք»: ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը շնորհակալություն հայտնեց, իր խոսքերով, բուռն, էմոցիոնալ դիտարկումների համար եւ ավելացևեց, որ օմբուդսմենի գրասենյակն արդեն կայացած է, բոլորը հաշվի են նստում նրա հետ եւ օմբուդսմենի գրասենյակը հասարակության կողմից ընկալվում է որպես փրկօղակ: