Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանիայի հավաքականը կբարձրանա մեծ էկրաններ (տեսանյութ)

Սպորտ
sport-kinonkar

Ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականին նվիրված փաստավավերագրական կինոնկարը մեծ էկրաններ կբարձրանա նոյեմբերին: Ինչպես հայտնում են գերմանական լրատվամիջոցները, կինոնկարին հեղինակները տվել են Die Mannschaft (թարգմանաբար` «Թիմը») անվանումը: Այն տեւում է ուղիղ 90 րոպե (այնքան, որքան ֆուտբոլային հանդիպման հիմնական ժամանակը): «Բրազիլիան ունի Նեյմար, Արգենտինան` Մեսի, Պորտուգալիան` Ռոնալդու, իսկ Գերմանիան` թիմ»: Մոտավորապես այդպիսի թեմա է շոշափում կինոնկարը, որի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 10-ին, Բեռլինում: Նշենք, որ ՖԻՖԱ-ն 1966 թվականից սկսած յուրաքանչյուր աշխարհի առաջնությունից հետո պարտադիր փաստավավերագրական կինոնկարներ է պատրաստել: Առաջին նման կինոնկարն անվանվել էր «Գոլ»: