Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախում հանցագործությունների թիվը նվազել է. karabakh-open.info

Հասարակություն
ca4b93ef014c4d06076a81df5f9dff27

2014 թվականի ինը ամիսներին ԼՂՀ տարածքում արձանագրվել է հանցագործությունների 291 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազելով 17,3%-ով։ ԼՂՀ գլխավոր դատախազության տվյալներով՝ այս տարվա առաջին ինը ամիսներին արձանագրված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 93,2 % (2013թ.-ի ինը ամիսներին 95,3%): Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն այս տարի 4-ն էին, ծանր հանցագործություններինը՝ 36, միջին ծանրության հանցագործություններինը՝ 116, իսկ ոչ մեծ ծանրության հանցագործություններինը՝ 135: