Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի շարք ավտոճանապարհներին տեղում է ձյուն, առկա է մերկասառույց

Կարևոր լուրեր Հասարակություն
6b5fa8a1ef0652ccb18bad71ea104080

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ին` ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղում է թույլ ձյուն, Ճամբարակում ձնախառն անձրև է: Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհահատվածում մերկասառույց է: Տավուշի և Սյունիքի տարածաշրջաններում մառախուղ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն