Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի ակցիա՝ ԱԺ-ի մոտ

Հասարակություն
hxiner61

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Ազգային Ժողովի շենքի դիմաց մի խումբ մտահոգ քաղաքացիներ կկազմակերպեն բողոքի ակցիա «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծի առնչությամբ: Նույն օրը ժամը 14:30-ին ԱԺ-ում տեղի կունենան լսումներ սույն օրինագծի կապակցությամբ: Նախաձեռնության անդամները կմասնակցեն օրինագծի լսումներին եւ հանդես կգան իրենց տեսակետներն արտահայտող ելույթներով: Հիշեցնենք, որ կառավարության կողմից հավանության արժանացած օրինագծի ուժի մեջ մտնելու դեպքում խիստ կրճատվելու է աշխատող կանանց մինչծննդաբերական եւ հետծննդաբերական փոխհատուցման չափը եւ դրվելու է մայրության նպաստի վերին շեմ: Սույն օրինագիծը խախտում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներ եւ միջազգային նորմեր: Նախաձեռնության անդամները վստահ են, որ օրինագծով սահմանված փոփոխությունները աշխատող կանանց իրավունքների ոտնահարում են: Բացի այդ, փոփոխությունները կարող են հանգեցնել ծնելիության կրճատման եւ նպաստել արտագաթին: Նախաձեռնության անդամները ողջունում են կառավարության՝ չաշխատող կանանց ծննդաբերության նպաստ վճարելու գաղափարը, սակայն գտնում են, որ այդ փոփոխությունները չպետք է արվեն աշխատող կանանց հաշվին: