Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսական «Աերոֆլոտը» վերականգնել է չվերթները Մոսկվայից Թբիլիսի

Հասարակություն
eb0186bab563eeef5844b735b2cf122f

6 տարի ընդմիջումից հետո ռուսական «Աերոֆլոտը» վերականգնել է չվերթները Մոսկվայից Թբիլիսի։ Այս մասին հաղորդում է ռուսական BBC-ն։ 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանը դեպի Վրաստան օդային ուղիղ կապը դադարեցրել էր, գործում էին միայն չարտերային չվերթներ S7 եւ Վրացական ավիաուղիներով։ Եվ միայն այս տարի որոշվեց վերականգնել կանոնակարգված չվերթներ։ Այն իրականացնելու համար թույլտվություն են ստացել 7 ռուսական ավիաուղիներ։ ՌԴ-ի ու Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները մինչեւ հիմա վերականգնված չեն, ինչը խզվել էր Հարավային Օսեթիա ռուսական բանակի ներխուժումից հետո։