Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենա է այրվել. կա զոհ

Հասարակություն
b7ec5c75e683ab0c5f4a9f8cadea5ac1

Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.57-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի կամրջից Գաջի գործարան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:19-ին, մարվել՝ 13.23-ին: Դեռևս չբացահայտված հանգամանքներում հրդեհ է բռնկվել «Միցուբիշի Իո» մակնիշի 19 ՍՍ 084 պետհամարանիշի ավտոմեքենայում: Նախնական տվյալներով ավտոմեքենայում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ԱԻՆ