Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանը խորհուրդ է տվել իրավական դաշտում փնտրել կորցրած բնակարանները

Հասարակություն
unnamed32

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Եկմալյան 5 հասցեում կառուցված բնակելի շենքի բնակարանները դեռևս 2006 թվականին ձեռք բերած քաղաքացիներին, ովքեր, սակայն, մինչ օրս հնարավորություն չեն ստացել բնակություն հաստատել այնտեղ: Քաղաքացիները վարչապետին են ներկայացրել շենքի կառուցման մանրամասները, ստեղծված իրավիճակը և խնդիրները: Հովիկ Աբրահամյանը կարևորել է կառուցապատողների և բնակարանները ձեռք բերած քաղաքացիների միջև առկա վեճի լուծումն իրավական հարթությունում, օրենքի շրջանակներում: