Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարինային հիացրել են երգող շատրվաններն ու համատարած wi-fi-ը (տեսանյութ)

Հասարակություն
Ruzani-nkar

«Որքան ջերմություն, արև ու ժպիտ կա ձեր երկրում… դուք երջանիկ մարդիկ եք։ Ես առաջին անգամ եմ Հայաստանում և ձեր երկրի մասին իմ պատկերացումները սահմանափակվում էին Գարիկ Մարտիրոսյանի և ԿՎՆ-ի տղաների պատմածներից»,- ասում է Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի բացման համերգավար Մարինա Գրիցուկը։ Մարինային հատկապես հիացրել էին երգող շատրվաններն ու համատարած wi-fi-ը։ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երևանյան հանդիսատեսը կվայելի Բելառուսի այցեքարտը դարձած «Չիստի Գոլոս» վոկալ համույթի և պարի պետական անսամբլի ելույթները: Ի դեպ, վերջինիս ղեկավար Վալենտին Դուդկեվիչը Հայաստանի հետ ծանոթ է դեռևս խորհրդային տարիներից։ Դուդկեվիչն ուրախ է, որ բացի մշակութային կապերից, մեզ միավորելու են նաև տնտեսական կապերը։ Տեսանյութը՝ քիչ ուշ