Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչով է զբաղվելու Արմեն Գևորգյանը, մտնելու՞ է քաղաքականություն. 168 ժամ

Քաղաքականություն
armen-gevorgyan1

Ինչպես հայտնի է՝ այսօր ՀՀ կառավարության նիստում ներկայացվել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հրաժարականի դիմումը: Դրանից հետո 168.am-ը բացառիկ հարցազրույց է վարել ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ

- Պրն Գևորգյան, բնականաբար, առաջին հարցը վերաբերում է Ձեր հրաժարականի պատճառներին: Ի՞նչն էր Ձեր նման քայլի պատճառը: - Իմ հրաժարականը պայմանավորված է բացառապես անձնական դրդապատճառներով և ապագայիս հետ կապված իմ մտադրություններով: Պատճառների թվում է նաև այն, որ կցանկանայի փորձել դրսևորվել այլ բնագավառներում, որոնք կապ չունեն պետական համակարգի հետ: Կարծում եմ, ժամանակն է, որ պետական համակարգում 18 տարվա անընդմեջ աշխատանքն ընդմիջվի և դրսևորվի մեկ այլ՝ ոչ պետական ոլորտում: Միշտ գիտակցել եմ, որ պետական աշխատանքը հավերժ չէ: Շնորհակալ եմ, որ այս որոշումն ըմբռնումով ընդունվեց: - Բոլորին է հետաքրքրում՝ ինչո՞վ եք զբաղվելու: Մտնելո՞ւ եք քաղաքականություն: - Քաղաքական որևէ գործընթացում իմ մասնակցությունը չեմ պատկերացնում: Ինձ համար ակնհայտ է, որ կցանկանայի զբաղվել շատ կոնկրետ և ստեղծագործական աշխատանքով ու նախագծերով և՝ Հայաստանում: Ավելի շատ ժամանակ կտրամադրեմ նաև ընտանիքիս և երեխաներիս դաստիարակությանը: Մտադիր եմ շատ ժամանակ հատկացնել ինքնակրթությանը, նաև գեղարվեստական գրականություն կարդալու մեծ ցանկություն ունեմ: Մտածում եմ նույնիսկ հայտնի համալսարաններից մեկում բիզնես կառավարման դասընթացների մասնակցելու մասին: Գիտեք, անգամ բուհում դասավանդելու ցանկություն է առաջանում:   Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝