Արտակ Զաքարյանի հանդիպումը Եվրախորհրդարանի պատգամավորի հետ
Հոկտեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը հանդիպում է ունեցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Եվրախորհրդարանի պատվիրակության փոխնախագահ, Եվրոպական Խորհրդարանի ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան և ԵՄ-Վրաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի անդամ Ռոլանդաս Պակսասի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են <<Եվրանեսթ>> խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում նախատեսված աշխատանքները, ինչպես նաև 2015թ. մարտի 16-20-ը Հայաստանում <<Եվրանեսթ>> խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի անցկացման հետ կապված հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցությանը` կարևորելով ԵՄ-ի հետ հնարավոր բոլոր ոլորտներում համագործակցելու ՀՀ-ի պատրաստակամ¬ությունը: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը պատգամավոր Ռոլանդաս Պակսասին հրավիրել է Հայաստան` մասնակցելու 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: