Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի ակումբները տուգանվել են

Սպորտ
sport-hff-tuganq1

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն 10.000-ական դրամով տուգանել է «Շիրակ» եւ «Ալաշկերտ» ակումբներին: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը, Հայաստանի առաջնության առաջին խմբի «Շիրակ-2» - «Արարատ-2» եւ «Ալաշկերտ-2» - «Միկա-2» հանդիպումներին շտապօգնության մեքենաներում բացակայել են դիֆիբրիլիատորները, որի համար ակումբները տուգանվում են: Կարգապահական կոմիտեն հրապարակել է նաեւ որակազրկված ֆուտբոլիստների ցուցակը: «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանը եւ «Միկայի» խաղացող Արմեն Ֆիշյանը բաց կթողնեն 6-ական հանդիպում (բռնարաքի, մրցակցին հարվածելու համար), իսկ «Ուլիսի» լեգեոնական Էդվարդ Կպոդոն որակազրկվել է մեկ խաղով: