Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետն ընդունել է իրացման գոտիների բնակիչներին

Պաշտոնական
բնակիչ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է Երևանի տարբեր հատվածներում կառուցապատումների նպատակով օտարված բնակտարածքների բնակիչներին: Կառավարության ղեկավարն անհատական կարգով լսել է նրանց խնդիրները, իսկ իրացման գոտիները կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ղեկավար Վահե Յակուբյանը պարզաբանումներ է ներկայացրել բարձրացված հարցերի վերաբերյալ: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է կառուցապատող ընկերության կողմից շինարարական աշխատանքների և փաստաթղթային տարբեր հարցերի լուծման անհրաժեշտությունը՝ հստակ ժամանակացույցի համաձայն: Կառավարության ղեկավարը վստահեցրել է բնակիչներին, որ նրանց խնդիրները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում: ՀՀ կառավարություն Iracman goti