Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 16 մեքենա

Հասարակություն
cars

Քաղաքացիների պատշաճ և անվտանգ փոխադրումն ապահովելու նպատակով հերթական անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում էին հայտնվել կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները: Հոկտեմբերի 16-ին իրականացված հատուկ միջոցառման ընթացքում համապատասխան փաստաթղթեր չունենալու համար ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 16 ուղևորատար տրանսպորտային միջոց: ՀՀ ոստիկանություն