Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը կմեկնի Մոսկվա

Սպորտ
sport-aronyan

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը կմասնակցի նոյեմբերի 3-11-ը Մոսկվայում կայանալիք աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Վ. Պետրոսյանի հուշամրցաշարին: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, այդ մրցաշարում հանդես կգա 8 շախմատիստ, որոնք մեկ շրջանով կվիճարկեն գլխավոր մրցանակն ու 100 հազար եվրո պարգեւավճարը: Լեւոն Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, նրա հայրենակիցներ Ալեքսանդր Գրիշչուկը, Ալեքսանդր Մորոզևիչը, Էռնեստո Ինարկիևը, աշխարհի փոխչեմպիոն, իսրայելցի Բորիս Գելֆանդը, հունգարացի Պետեր Լեկոն, չինացի Դին Լիժեն: