A
A
Իրազեկման ավտոերթ՝ Հանրապետության ողջ տարածքում
Նախախորհրդարանը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ 2015 թ. ապրիլի 24-ին, ռեժիմին հեռացնելու ծրագրի մասին մեր ժողովրդին իրազեկելու նպատակով կամավորական ռեսուրսի ներգրավմամբ ավտոերթեր է կազմակերպում Հանրապետության ամբողջ տարածքում: Առաջին ավտոերթի երթուղին՝ Երևան-Արտաշատ-Մասիս-Արմավիր-Վաղարշապատ-Աշտարակ-Աբովյան-Երևան: Բանախոսներ՝ Նախախորհրդարանի աջակից Ժաննա Մախյան, Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Հարություն Աղլամազյան, Աշոտ Պետրոսյան, Նախախորհրդարանի մամուլի խոսնակ և Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Վարուժան Ավետիսյան: Նախախորհրդարան