Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լալվարի բնությունը Թեղուտի ծրագրից առաջ եւ հիմա. Էկոլուր

Հասարակություն
թեղուտ

2014թ-ի վերջին նախատեսվում է Լոռու մարզի Թեղուտի անտառում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը: Այս գործունեության համար ՀՀ կառավարությունը 2007թ-ին «Վալլեքս» խմբի ընկերություններին հատկացրեց 1490,801 հեկտար տարածք: Մենք ներկայացնում ենք լուսանկարներ Թեղուտի ծրագրի մեկնարկից առաջ, մեկնարկի ընթացքում, եւ «Վալլեքս» խմբի ընկերությունների 2014թ-ի լուսանկարները, երբ ծրագրի ենթակառուցվածքները գրեթե պատրաստ են: Մինչեւ Թեղուտի ծրագրի մեկնարկը կարելի է տեսնել մաքուր աղբյուրներ եւ Թեղուտի կուսական անտառը, որտեղ բնակվում էին Հայաստանի Կարմիր գրքում գրանցված 26 տեսակի կենդանի և 6 բուսատեսակ, ինչպես նաև Կենդանիների Պահպանության Միջազգային Միության Կարմիր գրքում գրանցված 2 տեսակի թիթեռ և 1 տեսակի սողուն: texut3 texut texut1   texut2 Մյուս նկարներում երեւում է, թե ինչ մասշտաբով հատվեց անտառը, ինչպես շինարարական աշխատանքները ոչնչացնում են Շնող գետը, ինչպես բնապահպանը կանգնած է միակ ծաղկած ծառի մոտ, որի տեղում արդեն ճանապարհ են անցկացնում: texut9 texut4 texut5 texut6 texut7 Ընկերության լուսանկարներում բնությունից, ջրից եւ անտառից արդեն ոչինչ չի մնացել: Սա բացհանքն է, որը զբաղեցնում է 200,9  հեկտար տարածք: texut13 texut10 texut12 Սա պոչամբարն է, որը կառուցված է Խառատանոց գետի կիրճում`  110 հեկտար տարածքում: texut17 texut14 texut15 texut16 Սա հարստացուցիչ ֆաբրիկան է, որը օժանդակ այլ կառույցների հետ միասին զբաղեցնում է 274,526 հեկտար: texut 11 texut18