Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդդիմության 12 կետերի մեջ կան ուլտիմատումներ ՀՀԿ-ի համար (տեսանյութ)

Քաղաքականություն
8d9b4dd2795aa1bff4981d6f22877a46

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, խոսելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին, առանձնացրեց այն հանգամանքը, որը ըստ բանախոսի՝ ամենաքննարկվողն է այս շրջանում։ Խոսքը մաքսակետի տեղադրման մասին է Հայաստանի և ԼՂՀ-ի միջև. «Ոչ մի մաքսակետի մասին ուղղակի խոսք լինել չի կարող»,-ասաց նա։ Իսկ երկրորդ կարևոր խնդիրը, ըստ պարոն Մինասյանի, շատ առաջնային անհրաժեշտության ապրանքատեսակների մաքսատուրքերի փոփոխության հարցն է։ Այս կապակցությամբ նա նշեց հետևյալը. «Կառավարության համապատասխան գերատեսչության աշխատակիցները, ովքեր ներգրավված են բանակցությունների գործընթացում և այդ աշխատանքային խմբում են, փաստորեն 5 տարով հետաձգել են այդ ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը։ Իսկ այն ապրանքները, որոնք Ռուսաստանում կամ Ղազախստանում ավելի մատչելի մաքսատուրքով են իրացվում,օրինակ ավտոտրանսպորտային միջոցները, մենք հնարավորություն կունենանք ավելի էժան գնով ձեռք բերել Հայաստանում»։ Պատգամավորը համոզված է, որ Հայաստանը, լինելով Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, ԵՏՄ-ի և ԵՄ-ի երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններ հաստատելու և ամրապնդելու տեսանկյունից, կարող է կամուրջ հանդիսանալ ինչպես սփյուռքի, այնպես էլ ԱՊՀ և մասնավորապես Եվրասիական միության անդամ երկրներում գործող տնտեսական և բիզնես կառույցների համար։ Ներքաղաքական իրադարձություններին անդրադառնալով՝ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը անկազմակերպ էր և չուներ համընդհանուր գաղափարախոսություն։ Ըստ նրա՝ ակներև է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է դիրիժորի դեր ստանձնել՝ Գագիկ Ծառուկյանի ընտրազանգվածով։ Լրագրողների այն դիտարկմանը,թե ինչն է խանգարում իշխող հանրապետականներին կատարել ընդդիմության 12 կետանոց պահանջագիրը, բանախոսը ի պատասխան ասաց,որ 12 կետերի մեջ կան ուլտիմատումներ, որոնք նրանց համար անընդունելի են և չեն կարող դրանք կատարել։