Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հղփացածների կուսակցությունը վարչապետ նշանակեց Տիգրանուհի Սարգսյանին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vardan-garnik

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը լավագույն ուղղությունն է. այսօր հայտարարեց ՀՀ նախագահի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: «Կամ- կամի լավագույն ուղղությունը սա է: Այն մտավախությունները, որ առկա են ԼՂՀ-ում, համոզված եմ, որ նման վտանգ մեզ չի սպառնում, եւ մերոնք ընտրեցին ավելի լավ ճանապարհ. այստեղ վտանգ չեմ տեսնում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նա: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը այսօր շատ ուրախ էր, որ պարոն Իսագուլյանն իր հետ համամիտ էր: Նա հիշեցրեց, որ միայն վավերացման գործընթացն է մնացել՝ հունվարի մեկից կդառնանք ԵՏՄ անդամ: Վարդան Այվազյանը անդրադարձավ նաեւ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին եւ նշեց, որ դա կարճաժամկետ առումով կլինի. «Տրանսֆերների անկում կարող է տեղի ունենալ եւ բերելու է լարվածության հոսքեր; Սակայն ճիշտ ընտրություն ենք կատարել»,- ասաց նա: «Թեկուզ մեռնե՞նք»,- հարցին նա պատասխանեց. «Այստեղ մեռնելու խնդիր չկա»: Պարոն Իսագուլյանն այսօր անդրադարձավ նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցության գործունեությանը եւ նշեց, որ թե ներքին եւ թե արտաքին քաղաքական կյանքում նա ձախողել է: Պայմանականորեն նա Հայաստանի Հանրապետական կուսակցությունն անվանեց Հայաստանի հղփացածների կուսակցություն: Հայաստանի հղփացածների կուսակցությունը, Գառնիկ Իսագուլյանի խոսքերով, վարչապետ է նշանակում Տիգրանուհի Սարգսյանին: Մանրամասները՝ տեսանյութում: