Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ում է տեսնում Զարուհի Փոստանջյանը նախագահի պաշտոնում (տեսանյութ)

Քաղաքականություն
zaruhi1

«Իշխանափոխության պահանջը պետք է ունենա հստակ օրակարգ, որի կետերից մեկն էլ լինի նախագահի պաշտոնանկությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր եռյակի քայլերին: Այս իշխանությունը պետք է միանշանակ հեռանա՝ նշել է պատգամավորը: Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ այդ կուսակցությունը պետք է իր մեջ ուժ գտնի և գնա վիրահատական միջամտության, այն է՝ իշխանության հետ որևէ կապ չունենա: «Ժառանգության» պատգամավորը նախագահի թեկնածու տեսնում է միայն Րաֆֆի Հովհաննիսյանին: Ասում է՝ հասարակությունը պետք է ժողովրդավարության համատեքստում ընտրություն կատարի և կաշառք չվերցնի: