Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ւմ մեղքով Սեւանա լճի ջուրը լցվեց Ջրառատի եւ Դդմաշենի տները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ Հասարակություն
b91c1f52adca4d426472f7bbebded229

Ո՞ւմ մեղքով 17 օր առաջ Սեւանա լճից բաց թողնված ջուրը լցվեց Ջրառատի եւ Դդմաշենի տները։ Բնապահպանները մեղադրում են գերատեսչություններին, որ նրանք բաց են թողել սահմանվածից ավելի ջուր։ Ըստ «Սեւան-Հրազդան ջրառ» ՓԲԸ տնօրեն Սամվել Հովհաննիսյանի՝ Սեւանա լճից 1 սմ պակասեցնելու համար պետք է բաց թողնվի 13մլն խմ ջուր։ Իսկ իրենք բաց են թողել միայն 619 հազ խմ. «Նախարարությունը թույլա տալիս, հիդրոմետը չափումա։ Բոլորը կա, ասեմ ավելին, մենք Սեւանից այս տարի կարող էինք վերցնել 270մլն խմ ջուր»։ «270մլն խմ նրանք իրավունք ունեին բաց թողնել մինչեւ սեպտեմբերի 1-ը,-հիշեցնում է բնապահպան Ինգա Զառաֆյանը,- ինչո՞ւ սեպտեմբերի վերջին որոշվեց ջուր բաց թողնել»։ Պարոն Հովհաննիսյանը բացատրում է՝ սակավաջուր ջրամբարները լցնելու համար։ Ընդհանրապես՝ այս հարցում կոնկրետ պատասխանատուի շատ դժվար է գտնել։ Ջուր բաց թողնելու հարցով մի քանի գերատեսչություն է զբաղվում։ Չեն համընկնում նաեւ այդ օրվա պաշտոնական տվյալները։ Ըստ ԱԻՆ տվյալների, բաց է թողնվել 6-8 խմ/վ ջուր։ Իսկ հիդրոմետ ծառայությունից հայտնում են, որ բաց է թողնվել միայ 1-3 խմ/վ ջուր։ Այդ օրը նաեւ անձրեւ է եկել, ինչը, սակայն, ջուրը բաց թողնելիս, ակնհայտ է, հաշվի չի առնվել։ Մանրամասները՝ տեսանյութում