Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը գնալով վերածվում է մայրաքաղաք-պետության. Էդմոն Մարուքյան

Քաղաքականություն
b932ebc1926b3b9b595c1b307f63dd21

Այս օրերին վանաձորցու հայացքով ու տեսանկյունից հետևում էի Էրեբունի-Երևանի տոնակատարությանը և այնպիսի տպավորություն ստացա, որ մեր մյուս քաղաքներն ու գյուղերը այնքան լավ վիճակում են, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ նման ճոխություն` այն էլ ամեն տարի: Հայաստանում առանց այդ էլ պետական միջոցները անարդար են բաշխված և ինչքան շատ ենք խոսում ապակենտրոնացման մասին, այնքան ավելի շատ է ամեն բան կենտրոնացվում: Էրեբունի-Երևան տոնակատարության կամ Երևանի վրա անընդհատ ծախսվող այլ գումարները տնտեսելով` կարելի է ամեն տարի մի քաղաք բարեկարգել: Օրինակ, այս տարի կարելի էր դա սկսել Գյումրի քաղաքի ինչ-որ հատված բարեկարգելով, այնուհետև Վանաձոր և մեր մյուս հյուսիսային և հարավային քաղաքները: Բոլորս էլ հասկանում ենք, որ Երևանը ավելի շատ փող է հավաքում, բայց դա չի նշանակում, որ պետությունը չպետք է միջամտի և հավասարապես բաշխի երկրի ռեսուրսները, որպեսզի համաչափ տարածքային զարգացում լինի: Սա նույնն է, որ ընտանիքում ամուսինն աշխատի և չաշխատող կնոջ ու երեխաների համար ոչինչ չգնի այլ ամբողջ գումարն իր վրա ծախսի` պատճառաբանելով, որ ընտանիքում միայն ինքն է աշխատում, մինչդեռ կինն էլ երեխաներին է խնամում և այլ տնային գործառույթներ իրականացնում: Կարծում եմ, այսպես եթե շարունակվի, մենք կունենանք մի պետություն, որը մայրաքաղաք է, անունն էլ՝ Երևան… ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյան