A
A
Վարդենիսի սպանությունը բացահայտվել է
Հոկտեմբերի 12-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքում անհայտ անձի կողմից ինքնաձիգից արձակված կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել Վարդենիս քաղաքի բնակիչ, 1982 թ. ծնված Արման Մանուկյանը, որը ժամը 19.30-ի սահմաններում հիվանդանոցում մահացել էր: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ` սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը` 1980 թ. ծնված Սասուն Կարապետյանը, ներկայացել է ոստիկանության Վարդենիսի բաժին և ներկայացրել հանցագործության գործիք ինքնաձիգը: ՀՀ ոստիկանություն