Բուսակերները՝ Մաշտոցի պուրակում (տեսանյութ)
Մաշտոցի պուրակում այսօր կայացավ Vegan Fest Yerevan փառատոնը, որն արդեն 2-րդ տարին է, ինչ կազմակերպվում է։
Թեեւ սա նվիրված էր բուսակերներին, սակայն կարող էին մասնակցել բոլորը։
Վեգանիզմը խիստ բուսակերական ապրելակերպ է, որը բացառում է կենդանիների շահագործման կամ սպանության արդյունքում ստացված ցանկացած մթերքի օգտագործումը։
Վեգանները չեն օգտագործում միս, ձուկ, ձու, կաթնամթերք եւ մեղր։
Նրանք չեն կրում մորթի, կաշի, բուրդ եւ մետաքս։
«Եթե ցանկանում ես լինել առողջ, ապա դարձիր բուսակեր»,-կոչ էին անում բուսակերները։
Յոգայի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Զեն Դանդուրովը անցկացրեց յոգայի դասընթաց։
DiNGO Animal Lovers խումբը իր հետ բերել էր որդեգրման ենթակա կենդանիներին, որոնց կարող էին որդեգրել։
Փառատոնը շարունակվելու է մինչեւ երեկո։
Լինելու է ֆիլմերի դիտում, ինչպես նաեւ Հայաստանի բուսակերների մասնակցությամբ հեղինակային տեսահոլովակներ։
