«Ռեժիմը և կուսակցությունները սպառել են իրենց» (տեսանյութ)
Պաշտոնական ընդդիմության բոլոր ներկայացուցիչները կույր և խուլ են ձևանում ու չեն ուզում խոստովանել, որ «ընտրությունները» վերածվել են ռեժիմի վերարտադրության կատարյալ մեխանիզմի, ուստի դրանց մասնակցելը և համակարգի ներսում մնալը, ոչ այլ ինչ է, եթե ոչ ռեժիմի հետ գործարք և նրա լեգիտիմացում: Ուստի, բոլոր այն ուժերը, որոնք մնում են համակարգի ներսում, կամա թե ակամա դառնում են մեր երկրի ու ժողովրդի հակառակորդ: Գործող կուսակցությունների ղեկավար կազմը, չնչին բացառություններով, ներկայիս կառավարող վերնախավի մասն է և բաղկացած է նույնպիսի ապազգային, նյութապաշտ ու ստրկամիտ մարդկանցից: Նույնիսկ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավար շերտը, չնչին բացառությամբ, գործակցում է ռեժիմի հետ և, ըստ էության, մեզ կառավարող բանդայի մաս է կազմում: Եթե կուսակցությունները Հայաստանում իրավիճակը բարելավելու ծրագիր ունենային, նրանք արդեն լուծումները գտած կլինեին, իսկ մենք կտեսնեինք այդ ելքերն ու ավելի լավ երկրի մեջ կապրեինք: Դա մինչ օրս չի կատարվել: Ուստի, մենք արդեն կուսակցությունների հետ հույս չենք կապում և այլևս սպասողը չենք: Ուստի Նախախորհրդարանն առաջարկում է սկզբում գործող ռեժիմից դուրս ձևավորել պետական կառավարման այլընտրանքային մարմիններ, ապա սկսել լեգիտիմացնել այդ մարմիններին: Ձևավորվում է Հիմնադիր Խորհրդարան: