Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրային տրանսպորտը ոստիկաննե՞ր է տեղափոխում. ահազանգ

Հասարակություն
bus1

Ոստիկանության լրատվության բաժնից հերքում են այն տեղեկությունները, որ հանրային տրանսպորտային միջոցներն այս պահին դուրս են եկել իրենց երթուղիներից՝ ոստիկանության աշխատակիցներին Ազատության հրապարակ տեղափոխելու նպատակով։ Ըստ մեզ ուղղված ահազանգի՝ մասնավորապես թիվ 12 եւ 15 երթուղիները «օմոնականների» են տեղափոխում։ «Ոստիկանությունը ունի բավարար քանակի մեքենաներ և իր ստորաբաժանումներին տեղափոխելու համար հանրային տրանսպորտ չի օգտագործում»,- «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում վստահեցրեց Արմեն Մալխասյանը։ Լրատվական վարչության պետը, սակայն, չկարողացավ հստակ պատասխանել, թե երթուղիներից տրասնպորտային միջոցներն ի վերջո դո՞ւրս են եկել, թե ոչ, և ինչ նպատակով։