Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուս ճարտարապետները դիմում են Սերժ Սարգսյանին

Քաղաքականություն
cbfd168d80c8f219a490830c8acbe68b

Ռուս ճարտարապետների բաց նամակը «Զվարթնոց» օդանավակայանի մասին՝ ուղղված Սերժ Սարգսյանին, մեզ է տրամադրել ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։ Մեծարգո Սերժ Ազատի, DOCOMOMO international (շինությունների, տեսարժան վայրերի և քաղաքաշինության օբյեկտների փաստագրման և կոնսերվացիայի Ժամանակակից շարժման միջազգային ոչ կառավարական կազմակերպություն) Ռուսաստանի բաժանմունքը տեղեկություն է ստացել 1980 թ. ականավոր հայ ճարտարապետներ Ա. Թարխանյանի, Ս. Խաչիկյանի, Լ. Չերկեզյանի, Ժ. Շեխլյանի և կոնստրուկտոր Ս. Բաղդասարյանի նախագծով կառուցված «Զվարթնոց» օդանավակայանի շինության պատրաստվող քանդման մասին։ Ռուսաստանի և աշխարհի ճարտարապետական հանրությունը ծայրահեղ մտահոգված է իրադարձությունների այդպիսի զարգացման հնարավորությունից։ «Զվարթնոց» օդանավակայանը ոչ միայն հանդիսանում է Երևանի և ընդհանրապես Հայաստանի խորհրդանիշը, բայց և ներկայացնում է իրենից «սովետական մոդեռնիզմի» ժամանակաշրջանի առանձնահատուկ գլուխգործոց, որի հանդեպ հետաքրքրությունը աճում է այսօր ողջ աշխարհում։ «Զվարթնոց» օդանավակայանը, անկասկած, XX դարի ճարտարապետների մեծագույն նվաճումներից մեկը՝ ստացել է ողջ աշխարհում ճարտարապետության ոլորտի մասնագետների բացարձակ և արժանի ճանաչումը, դրա նախագիծը բազմիցս հրապարակվել է ժամանակակից ճարտարապետության ամենահետաքրքիր կառույցների թվում։ Բացի այդ, դրա առանձնահատուկ, անալոգ չունեցող շինությունը լայն և արժանի հաջողություն է վայելում և մասնագիտական հանրությունից դուրս։ «Զվարթնոց» օդանավակայանը, որը տեղակայված է հայկական հողում և պատկանում է հայկական ճարտարապետական հանճարին, այսօր անկասկած մտնում է ողջ մարդկությանը պատկանող ճարտարապետական և մշակութային ժառանգության ոսկե ֆոնդի մեջ։ Հայ ճարտարապետների ներդրումը Ժամանակակից շարժման համաշխարհային ճարտարապետության մեջ անառարկելի է, և նշված կառույցը լավագույն կերպով այն արտահայտում է։ Կարևոր է նաև նշել, որ «Զվարթնոց» օդանավակայանի տերմինալի նման համալիրները հոյակապ կերպով ադապտացվում են և վերասարքավորվում են նոր պահանջների և պայմանների համաձայն, ինչի օրինակները կան ողջ աշխարհում։ Խնդրում ենք Ձեզ բոլոր հնարավոր միջոցները ձեռք առնել այդ շինության պահպանման համար, որի արժեքը ժամանակակիցների և սերունդների համար անառարկելի է։     Անկեղծ հարգանքով, Վլադիմիր Շուխով, DOCOMOMO Ռուսաստանի նախագահ Նիկոլայ Վասիլյեվ , DOCOMOMO Ռուսաստանի Գլխավոր քարտուղար Նատալյա Դուշկինա, ՄԱՐԽԻ պրոֆեսոր, ճարտարապետության պատմաբան, ICOMOS Համաշխարհային ժառանգության հարցերով փորձագետ, Ռուսաստանի Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության հարցերով դաշնային գիտա-մեթոդիկ խորհրդի անդամ Ելենա Օվսյաննիկովա, ՄԱՐԽԻ պրոֆեսոր, Ռուսաստանի Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության հարցերով դաշնային գիտա-մեթոդիկ խորհրդի անդամ Աննա Բրոնովիցկայա, ՄԱՐԽԻ դոցենտ, «Պրոյեկտ. Ռոսսիա» ամսագրի խմբագիր, Ռուսաստանի Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության հարցերով դաշնային գիտա-մեթոդիկ խորհրդի անդամ nam 1 namak