A
A
Շրջանառության հարկի մասին օրենքի նոր տարբերակ. արդյո՞ք բոլորի համար է ընդունելի (տեսանյութ)
ՀՀ կառավարությունն այսօր որոշեց Շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ կատարել. մինչեւ փետրվար ամիսը օրենքը չի գործի։ Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը նշեց, որ բազմաթիվ խնդիրներ էին բարձրացվել, եւ ձեւանշումները, որոնց վրա փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները պետք է աշխատեն, պարզեցման կարիք ունի։ «Նոր տարբերակ է քննարկվել, եւ չի կարելի է ասել, թե բոլորի կողմից ընդունելի է։ Բայց ՀԿ-ները, որոնք առաջին օրվանից մեզ հետ աշխատել են, համաձայն են փոփոխությունների հետ»,- նշեց Արմեն Ալավերդյանը՝ պատասխանելով փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հարցին՝ արդյոք բոլոր կողմերի համար ընդունելի է նոր տարբերակը։ Ի դեպ, կառավարության այսօրվա նիստը վարում է փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։